«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

«Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ
23.10.2013 | 13:38

2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը: Շարադրություններն ընդունվում են 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում, մինչև 2014 թ. հուլիսի 20-ը: Այնուհետև Հայաստանում և Սաքսոնիա-Անհալթ երկրամասում երկու ժյուրիները կընտրեն ամենահետաքրքիր, ամենաանկեղծ և ամենաինքնատիպ աշխատանքները՝ առանձին ժողովածուով հրատարակելու համար: Հետաքրքրության դեպքում ուղարկեք A4 չափսի 2-3 էջանոց տեքստ: Ուղարկված բոլոր շարադրությունները պահվելու են Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի արխիվի մանկական տեքստերի բաժնում և լինելու են հետազոտողների ու համապատասխան հրատարակությունների տրամադրության տակ:

Շարադրությունների տիտղոսաթերթի վրա անհրաժեշտ է նշել ազգանունը, անունը, հասցեն, տարիքը/դասարանը, դպրոցը:

Դիտվել է՝ 3561

Մեկնաբանություններ